News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Արմավիրի մարզում այսօր՝ հունիսի 13-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ, մարզի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Երեւան-Արմավիր ավտոճանապարհի՝ Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածը՝ ի նշան բողոքի երեկ՝ հունիսի 12-ին, տեղի ունեցած ուժեղ անձրեւի ու կարկուտի հետեւանքով առաջացած վնասների փոխհատուցման համար։

Գյուղացիները նշել են, որ կարկուտն ավերել է իրենց բերքը, երեկվանից ահազանգում են պատկան մարմիններին, սակայն անպատասխան են մնում:

Նշենք, որ այսօր ավելի վաղ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունից NEWS.am–ին հայտնեցին, որ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այսօր վաղ առավոտյան այցելել է Արմավիրի մարզ, որտեղից Արմավիրի մարզպետի հետ այցելելու են գյուղեր՝ ճշտելու երեկ հանրապետությունում տեղացած կարկտի վնասի չափը: Այս պահին կարկուտի հասցրած վնասի չափի մասին տեղեկություններ չկան:

Տպել
Ամենաշատ