News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բելառուսն առաջարկում է 2017 թվականի աշնանը կայանալիք օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների շրջանակում փորձել ՀԱՊԿ հավաքական օպերատիվ արձագանքման ուժերի ձեւավորման նոր, ավելի ծավալուն ձեւաչափ։ Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Նրա խոսքով՝ կարեւոր է ոչ միայն  զորքերի գործողություններ ծավալել հավաքական անվտանգության տարբեր գոտիներում՝ միասնական զորավարժության դեպքում, այլեւ փորձել մշակել ժամանակակից սպառնալինքերը հաղթահարող գործողություններ, որոնք արդեն հիբրիդային ձեւեր են ստացել։

Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ երկրներին կոչ է արել հնարավորին արագ համաձայնագիր նախապատրաստել Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համատեղ տեխնիկական ապահովման մասին՝ ընդգծելով, որ չի կարելի երկարաձգել կողմերի համաձայնեցված համաձայնագիրը։ Լուկաշենկոն նշել է, որ դրա իրականացումը գործնական ուղղվածություն ունի եւ մարտական խնդիրների, ինչպես նաեւ զորավարժությունների պարագայում թույլ կտա հարթել հավաքական ուժերի ապահովման շատ հարցեր։

Նախագահ ընդգծել է, որ Բելառուսը կողմ է օպերատիվ արձագանքման հավաքական ուժերը շուտափույթ կերպով նորագույն սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով զինելուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը տեսանելի ապագայում
Նման հնարավորությունը բացառված չէ...
Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը վերատպել է...
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք...
Չենք մասնակցում ՀԱՊԿ բարձրագույն մակարդակի հանդիպումներին, բայց չենք էլ արգելափակում որոշումները. Փաշինյան
Դրա հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի…
Ինչո՞ւ Ստոլտենբերգը ոչ թե Ադրբեջանում ու  Վրաստանում Պուտինի մասին գնահատականներ տվեց, այլ՝ ձեր. հարց Փաշինյանին
Դուք սխալ գիտեք, այդպիսի պրակտիկա չկա, որ ացելությունների ժամանակ…
Ամենաշատ