News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Այս պահին դեռեւս տեղեկություններ չկան Մոսկվա-Երեւան ուղերթի ավտոբուսի վթարի հետեւանքով տուժողների քաղաքացիության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մամուլի քարտուղար Լեւոն Թորգոմյանը:

«Ամեն դեպքում, երկու տուժողները մարմնական թեթեւ վնասվածքներ են ստացել: Մի երեխայի մոտ թեւն է կոտրվել: Նրանք բոլորը անհրաժեշտ բժշկական օգնություն են ստացել եւ հիվանդանոցից արդեն դուրս են գրվել»,- նշեց դեսպանատան ներկայացուցիչը՝ հավելելով, որ տեղեկություններ են հավաքում մյուս ուղեւորների վիճակի մասին:

Ինչպես ավելի վաղ News.am-ը հայտնել է, հունիսի 13-ի առավոտյան Վորոնեժի մարզում Մոսկվա-Երեւան երթուղով ընթացող ավտոբուսը ջրատարն է ընկել: Ճանապարհային պատահարի հետեւանքով 3 մարդ տուժել է, այդ թվում՝ 2 երեխա: Միջին ծանրության մարմնական վնասվածքներ ստացած տուժողներին տեղափոխել են Բոգուչարի հիվանդանոց: Լուծվում է ավտոբուսի ուղեւորներին հյուրանոցում տեղավորելու հարցը մինչեւ հաջորդ ավտոբուսի ժամանումը՝ նրանց նշանակման վայրեր տեղափոխելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
20 հոգու մասնակցությամբ ծեծկռտուք՝ Տիգրան Մեծ պողոտայում. ամեն ինչ սկսվել է «մի շեղ հայացքից»
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը...
Երևանում բողոքի ակցիայի 2 մասնակից ձերբակալվել է` սառը զենք կրելու կասկածանքով
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության և վերջինիս աջակիցների կողմից…
Երևանում և Վայոց Ձորում անհնազանդության ակցիաների 12 մասնակից է ձերբակալվել ու տարվել ոստիկանական բաժիններ
Վայոց ձորում անցկացված ակցիաներից ձեբակալվել է 4 հոգի, նրանցից երեքը չեն...
Արմավիրում 2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
Պարզվել է, որ մայիսի 1-ին՝ ժամը 22։00-ին, երեխան իր մայրիկի հետ գտնվել է իրենց տան հյուրասենյակում, որտեղ  երեխան խաղալով բարձրացել է մահճակալի վրա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ