News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Երկիր Ծիրանի» կուսակցությունն այսօր՝ հունիսի 13-ին, Երեւանի ավագանու նիստ  կանցկացնի ժամը 16:00-ին (Արգիշտի 1, 434 աշխատասենյակ):

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստը տեղի կունենա հետեւյալ օրակարգով.

«1. ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:

2. Երեւան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:

3. Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:

4. Երեւանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների եւ քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

5. Երեւանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու եւ քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի եւ անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Երկիր Ծիրանին» որոշել էր այդ այլընտրանքային նիստը անցկացնել նախօրեին՝ Երեւանի քաղաքապետի երդմնակալությանը զուգահեռ, սակայն դա նրանց թույլ չէին տվել:

Տպել
Ամենաշատ