News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը կարող է միաժամանակ լինել ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը ու ՀԱՊԿ լիարժեք անդամ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցի ժամանակ Երեւանում ասել է Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը։

Այն հարցին, թե ինչպես նա կբնութագրեր Հայաստան- ՆԱՏՕ համագործակցությունը՝ հաշվի առնելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը, Ապպատուրայը նշել է․ «Ես կցանկանայի երկու բան առանձնացնել։ Հայաստանը ոչ միայն ՀԱՊԿ մասնակից երկիր է, բայց եւ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է։ Չնայած դրան, Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ մենք երկար պատմություն ունենք, լավ, հուսալի, գործնական համագործակցություն։ Եվ փաստացի առաջին բառերը, որոնք ես ժամանելուց հետո ասել եմ նոր դեսպանին, սրանք էին․ «Մենք որեւէ խնդիր չունենք»։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը շեշտեց, որ բոլոր կողմերի համար լավ ազդանշան է նաեւ այն, որ Հայաստանը միաժամանակ կարող է լինել ՆԱՏՕ-ի հուսալի գործընկերը ու ՀԱՊԿ լիարժեք անդամը։ «Հայաստանը կարող է իր ավանդը ներդնել Աֆղանստանում ու Կոսովոյում ՆԱՏՕ-ի գործողությանը, նաեւ մասնակցել ՀԱՊԿ ռազմական գործունեությանը։ Մենք համարում ենք դա կարեւոր ուղերձ այն մասին, որ համագործակցությունը հնարավոր է։ Եվ մենք կարիք չունենք կոշտ դիրքորոշման՝ ինքնիշխան պետությունների քաղաքական ընտրության հարցում»,- ամփոփել է Ջեյմս Ապպատուրայը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ