Արյան դոնորի միջազգային օրվա առթիվ այսօր՝ հունիսի 14-ին, Ազգային ժողովում Ռուբեն Յոլյանի անվան արյունաբանակն կենտրոնը կազմակերպել էր արյունատվության ակցիա: Ազգային Ժողովի պատգամավորները ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորությամբ մասնակցեցին ակցիային, դարձան արյան դոնորներ: Հիմնականում ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին ՀՀԿ-ի պատգամավորները, «Ելք» խմբակցությունից մասնակցեց Նիկոլ Փաշինյանը, ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը, «Ծառուկյան» խմբակցությունից՝ Նաիրա Զոհրաբյանն ու եւս մի քանի պատգամավոր: Ակցիան նախաձեռնել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հրայր Թովմասյանը (ֆոտոռեպորտաժ):
Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը նշեց, որ Ազգային ժողովում առաջին անգամ է նման միջոցառում կազմակերպվում:











