News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի Հայաստան պաշտոնական այցի շրջանակում մի շարք երկկողմանի փաստաթղթեր են ստորագրվել:

Փաստաթղթերը ստորագրվել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում երկու երկրների ղեկավարների հանդիպումից հետո:

Բանակցությունների արդյունքներով նաեւ համատեղ հայտարարություն է ընդունվել:

Հայաստանի եւ Տաջիկստանի ԱԳ նախարարները համաձայնագրեր են ստորագրել քաղաքացիների փոխադարձ վիզաների, օդային հաղորդակցության եւ 2 երկրների ԱԳ նախարարությունների 2018-19 թվականների համագործակցության ծրագրի մասին: Տանսպորտի նախարարները համաձայնագիր են ստորագրել հեռահաղորդակցության եւ փոստային փոխադրումների ոլորտում համագործակցության մասին: Կրթության եւ գիտության նախարարները համաձայնագիր են ստորագրել դիպլոմների փոխադարձ ճանաչման մասին:

Առողջապահության նախարարները համաձայնագիր են ստորագրել առողջապահության ոլորտում համագործակցության մասին: Սպորտի նախարարները՝ սպորտի ոլորտում համագործակցության մասին: Գլխավոր դատախազները համաձայնագիր են ստորագրել 2 երկրների գլխավոր դատախազությունների միջեւ համագործակցության մասին: Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաեւ Ազգային ակադեմիաների միջեւ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ