News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մերձավոր արեւելքի տարածաշրջանի իրավիճակից պատերազմի հոտ է գալիս։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին։

Նրա խոսքով դա վերաբերում է Կատարի շուրջ ստեղծված իրավիճակին։ «Իրավիճակն այնպիսին է, որ տարածաշրջանի երկրները բաժանվել են երկու հակադիր դաշինքների։ Առայժմ իրավիճակը պայթյունավտանգ է, ու այս սրմանը գումարվում է նաեւ Քուրդիստանի խնդիրը։ Այսինքն մենք գործ ունենք տարածաշրջանի պետականությանը սպառնացող ծայրահեղ լուրջ մարտահրավերի հետ»,- նշել է Վիկտոր Նադեին- Ռաեւսկին։

Անդրադառնալով Իրաքի հյուսիսում քրդական պետության ստեղծման հավանականությանը, նա կարծիք է հայտնել, որ տեխնիկապես դա միանգամայն հնարավոր է։ «Քանի որ տեխնիկապես մենք առանց այդ էլ գործ ունենք փաստացի անկախ քրդական պետության հետ։ Դա քրդական ինքնավարությունն է։ Նրանք հսկայական իրավունքներ ունեն՝ նրանք վերցրել են այն, ինչ ցանկացել են։ Սակայն բանն այն է , որ Մասուդ Բարզանին չի հավակնում զուտ ներկա քրդական ինքնավարության տարածքին։ Խոսքն այն մասին է, որ քրդերը մտադիր են այդ ապագա պետության կազմում ընդգրկել Մոսուլի ու Կիրկուկի նման ռեգիոններ։ Դրանք խոշոր նավթային հանքավայրերի ռեգիոններ են ու բնականաբար Բաղդադը կտրականապես դեմ է նման մոտեցման»,- շեշտել է Վիկտոր Նադեին- Ռաեւսկին։

Անդրադառնալով Թուրքիայի համար անկախ Քուրդիստանի ստեղծման հետեւանքներին՝ նա նկատեց․ «Հասկանալի է, որ թուրքերի համար նման հանրաքվեի մասին հարցադրումն ինքնին որոշակի վտանգ է պարունակում։ Թուրքերը կտրականապես դեմ են քրդերի որեւէ մասի ցանկացած անկախություն տրամադրելուն, քանի որ համարում են, որ այդ դեպքում Թուրքական Քուրդիստանում իրավիճակն ավելի կվատանա»։ Եթե հանրաքվեն կայանա, շեշտեց թուրքագետը, մերձավորարեւելյան քարտեզն իհարկե արմատապես կփոխվի, քանի որ Իրանը նույնպես դեմ է արտահայտվել հանրաքվեի անցկացմանը։ «Իրանի համար քրդերի խնդիրը նույնպես վտանգավոր խնդիր է ՝ իրանական պետականության տեսակետից»։

Այսպիսով, Իրաքը, Թուրքիան ու Իրանը դեմ են քրդական հանրաքվեի անցկացմանը։ Բայց արդյո՞ք նրանք ի վիճակի են կանգնեցնել այդ գործընթացը։ Ըստ էության, իհարկե ի վիճակի են։ Բայց դա, անկասկած, պատերազմ կլինի։ Ինչ վերաբերում է հանրաքվեի հաջողության հավանականությանը, այն շատ բարձր է։ Ընդ որում տարածաշրջանում աշխարհքաղաքական իրավիճակը արմատապես կփոխվի ու հակամարտությունների վտանգը, անկասկած, կբարձրանա»,- հավելել է Վիկտոր Նադեին Ռաեւսվին։

Հիշեցնենք, որ Իրաքի Քուրդիստանի կառավարության նախագահ Մասուդ Բարզանիի օգնական Խեմին Խավրամին հայտնել է, որ 2017-ի սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրդիստանում կանցնի պետության անկախության մասին հանրաքվե։ Իրաքյան Քուրդիստանը Իրաքի կազմում ինքնավարություն է, որի կարգավիճակն ամրապնդված է երկրի Սահմանադրության մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ