News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թեհրանում հունիսի 14-ին, կքնվել է «ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ ԻԻՀ ստանդարտների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի միջեւ համագործակցության մասին» Փոխըմբռնման Հուշագիր, որը ստորագրել են նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը եւ ինստիտուտի փոխնախագահ Մ.Մաղադամը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հուշագրով  նախատեսվում է երկու մարմինների միջեւ համագործակցության  զարգացում եւ ընդլայնում հետեւյալ ուղղություններով՝ սննդի եւ ոչ ոգելից խմիչքների ոլորտի իրավական դաշտի վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, «հալալ» ստանդարտի վրա հիմնված ապրանքների հսկողության վերաբերյալ դասընթացների, աուդիտի իրականացում, երկու կողմերի շուկաների վերաբերյալ տեղեկատվության փոխանակում, համատեղ նախագծերի իրականացում, ՀՀ տարածքում ԻԻՀ «հալալ» ստանդարտ մակնշման տրամադրում, «հալալ» արտադրանքի հավատարմագրման ընթացակարգերին առնչվող տեղեկատվության փոխանակում եւ այլն:

ԻԻՀ ստանդարտների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտում կայացած հանդիպման ժամանակ Էմիլ Տարասյաննընգծել է, որ ստորագրված հուշագրով կընդլայնվի համագործակցությունը տվյալ ոլորտում եւ կարեւորել, որ «հալալի» կանոնների իրականացումից կօգտվեն թե զբոսաշրջիկները, եւ թե գործարարները: Իրանական կողմը առաջարկել է քննարկել նաեւ «հալալի» կիրառման հնարավորությունը ոչ պարենային ապրանքների նկատմամբ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ փոխնախագահ ԻԻՀ ստանդարտների եւ արդյունաբերական հետազոտությունների ինստիտուտի նախագահ տկն.Ն.Փիրուզբախտը, Հալալիոլորտիհամակարգողեւառաջնորդ, Հալալմակնշմանպատասխանատուհոգեւորայր, հոգեւոր առաջնորդ Այաթոլա Ալեմին եւ այլ կառույցներիի ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը ԻԻՀ-ի հետ տնտեսության բոլոր ճյուղերում, իսկ «հալալը» եւս մեկ հնարավորություն է, որը կբերի փոխադարձ առեւտրի եւ զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

Երկկողմ կարեւորվել է նաեւ իրանական եւ ԵՏՄ շուկաներում  պարենային եւ ոչ պարենային արտադրանքի նկատմամբ կիրառվող անվտանգության պարտադիր նորմերի համապատասխանության հավաստման մարմինների /փորձարկման լաբորատորարիաների/  երկու երկրներում  մասնաճյուղերի հիմնման, ստանդարտների մշակման, չափագիտության ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը:

Նույն օրը Էմիլ Տարասյանը հանդիպում է ունեցել նաեւ ԻԻՀ նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդում, որտեղ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ