News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ՀՀ քրեակատարողական հաստատություններում բազմաթիվ խնդիրներ կան եւ առաջին հերթին պետք է մտածել դրանց պատճառները վերացնելու մասին, որպեսզի հետեւանքները վերանան: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ասում եք՝ քրեակատարողական հիմնարկներում ղումար են խաղում: Ղումարը՝ թղթախաղը պաշտոնապես արգելված է եւ պետք է հասկանալ, թե որն է պատճառը, որ խաղում են, այ դրա մասին մենք պետք է առաջանահերթ մտածենք, խոսենք»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, քրեակատարողական հիմնարկներում բարեփոխումներ կատարելու համար արվում են լուրջ քայլեր. «Կտրուկ քայլեր անել չենք կարող, որոնցով կկարողանանք միանգմից փոխել իրավիճակը: Բավականին փորձ ունեմ հասկանալու, թե կտրուկ քայլերն ինչպես են կտրուկ ավարտվում եւ երբեմն չեն հասնում այն արդյունքին, որին պետք է հասնեին: Մենք շտապելու ենք դանդաղ, բայց, կարող եք վստահ լինել, որ հստակ խնդիրներ ունենք, որոնք հիմա փորձում ենք ձեւակերպել, քայլ առ քայլ առաջ գնալ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ