Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում տեղյակ լինեն օրինագծերի հանրային քննարկումների համար նախատեսված edraft.am կայքի մասին: Հունիսի 15-ին կայացած ՀՀ կառավարության նիստում այս մասին հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
E-draft կայքը ստեղծվել է 2017 թվականի հունվարին: Այն շահագրգիռ բոլոր կողմերին հնարավորություն է տալիս մասնակցել օրինագծերի քննարկումներին, դիտողություններ եւ առաջարկներ ներկայացնել:
Կարապետյանը նախարարներին եւ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց հետեւել, որպեսզի իրենց մշակած օրինագծերը տեղադրվեն e-draft-ում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին էլ վարչապետը հանձնարարեց լայնորեն տեղեկացնել կայքի նշանակության եւ հնարավորությունների մասին:





























