News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի վերջին կսկսվեն Արցախի Մարտակերտի շրջանի Ծմակահող գյուղի Վաճառի Սուրբ Ստեփանոս եկեղեցու դամբարանի պեղումները: Այս մասին հունիսի 15-ին լրագրողներին հայտնեց Արցախում Տիգրանակերտ հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այս պեղումները մեծ նշանակություն ունեն Արցախի հայկական եկեղեցու առանձնահատկությունները հասկանալու համար, որը երկար ժամանակ կոչվել է Աղվանաց:

Նա նշեց, որ Արցախում գիտնականի աշխատանքը մի շարք դժվարություններով է ուղեկցվում, շատ դժվար է փաստերը վավերականացնել, որոնք առաջին հայացքից չպետք է այդպիսին լինեն, քանի որ մեր գիտնականները նախկինում այլ բան են պնդել: «Հարյուրավոր տեղերում կարող եք կարդալ, որ Արցախի ճարտարապետությունն ամեն ինչով նույնական է Հայաստանի կենտրոնական նահանգների ճարտարապետության հետ: Սակայն հայությունը մեծ հանրույթ է: Հայկական քրիստոնեական մշակույթը բազմազան է, եւ մենք հիմա այս բազմազանության հայտնաբերման ու պարզաբանման ճանապարհին ենք»,- ասաց նա:

Համլետ Պետրոսյանը հիշեցրեց, որ երկար ժամանակ հայկական արեւելյան նահանգները մտել են, այսպես կոչված, Աղվանաց եկեղեցու կազմի մեջ: «Օգտվելով այս եկեղեցու անվանումից՝ մեր հակառակորդները մշտապես ասում են, որ այս եկեղեցին հայկական չի եղել: Իրականում սա հայերի առանձին եկեղեցի է, որը կազմավորվել է քաղաքական որոշակի պայմաններում»,- նշեց գիտնականը:

Նա հիշեցրեց, որ 2014 թվականին Տիգրանակերտի վաղքրիստոնեական հրապարակում պեղումների ընթացքում, երկրորդ եկեղեցու բեմի տակ դամբարան գտնվեց միակ արեւելյան մուտքով: Մինչդեռ բոլոր քրիստոնեական կառույցներն ուղղված են արեւմուտքից արեւելք, քանի որ արեւելքից է սպասվում Քրիստոսի գալուստը:

Այնուհետեւ պեղումներ անցկացվեցին Ամարասում, եւ Ամարասի դամբարանում նույնպես արեւելյան մուտք հայտնաբերվեց:

Արեւելյան մուտքով երրորդ եկեղեցին Վաճառի Սուրբ Ստեփանոս եկեղեցին է:

Հնագետի խոսքով՝ այն գտնվում է Գանձասար վանքից ոչ հեռու, Խաչենագետ գետի ձախ ափին: Ինչպես հայտնեց Համլետ Պետրոսյանը, պեղումները մասնավոր անձ է հովանավորում:

Հնագետը լրագրողներին հայտնեց, որ Աղվանաց եկեղեցին 5-րդ դարի վերջին-6-րդ դարի սկզբին հիմնել է Վաչագան Բարեպաշտ թագավորը:

«Պետք է հիշել, որ այդ ժամանակ Հայաստանում արդեն թագավորություն չկար, եւ Աղվանաց թագավորը, որի տիրապետության ներքո էին նաեւ հայկական բնակչությամբ Արցախը, Ուտիքը, Սյունիքի մի մասը, իր թագավորության համար եկեղեցի է ստեղծում, որը երկրի անվամբ ստանում է Աղվանաց անունը: Աղվանաց եկեղեցու ստեղծումը զուտ քաղաքական նպատակներ էր հետապնդում, եւ նրա համար ստեղծվել էր նոր լեգենդ, որի համաձայն այն ծագում էր Երուսաղեմյան եկեղեցուց, նրա հիմնադիրն է Եղիշե առաքյալը, որը Երուսաղեմից է Աղվանք եկել, շրջանցելով Հայաստանը։ Մինչդեռ հայկական աղբյուրներից մենք գիտենք, որ այդ եկեղեցին հիմնել է Գրիգորիսը։ Արեւելյան մուտքով միակ քրիստոնեական կառույցը Երուսաղեմում Տիրոջ գերեզմանն է: Ուստի այդ ժամանակ որոշում է ընդունվում որոշ դամբարաններ երուսաղեմյան եկեղեցու նման արեւելյան մուտքով կառուցել: Սա Արցախում միանգամայն նոր հայտնագործություն է: Մենք այս մասին գիտենք ընդամենը 4 տարի, եւ մեր հիմնական խնդիրն է այս բոլոր հարցերը վերջնականապես պարզել»,- ասաց հնագետը:

Նա հիշեցրեց, որ Տիգրանակերտում հայերեն գրությամբ սալ է հայտնաբերվել. «Ես՝ Վաչագանս, Տիրոջ ծառան»: Գիտնականը պարզաբանեց, որ Վաչագան թագավորի բարեփոխումը ամբողջությամբ հայկականության շրջանակում էր, իսկ շեշտը դրվել է այն բանի վրա, որ ստեղծվի հայկական եկեղեցուց առանձնացված՝ իր թագավորական իշխանությանը վայել եկեղեցի:

«Մինչեւ հիմա մեր մասնագետները դժվարանում էին բացատրել, թե ինչու է ստեղծվել Աղվանաց եկեղեցի: Ինչու հայկական հոծ բնակչությամբ վայրերում հայկական եկեղեցին պետք է երկրորդ ճյուղ ունենար: Ըստ էության, մենք այսօր գտել ենք այս հարցի պատասխանը՝ սրա հիմնավորումը զուտ քաղաքական է: Այդ ժամանակ հայ Արշակունիներն արդեն չկային, եւ Հայաստանը Պարսկաստանի նահանգն էր դարձել: Աղվանաց թագավորը, որը քրիստոնյա էր եւ հայերն այբուբենն էր օգտագործում (նա ծագում էր Արշակունիներից, այսինքն՝ սերում էր պարթեւներից), փորձել է իր եկեղեցուն մի փոքր այլ ձեւ տալ: Եվ սա այս եկեղեցուն երկար ժամանակ գոյատեւելու հնարավորություն է տվել, նրա հետեւորդներն էին Քուռ գետի աջափնյակի հայ բնակչությունը: Այս եկեղեցում հայկական գրականություն եւ մշակույթ է ստեղծվել, բայց այն պահպանել է Աղվանաց անունը»,- նշեց գիտնականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Հայաստանի Վայոց ձորի մարզում նախկինում անհայտ ամրոցներ են հայտնաբերվել (ֆոտո)
Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի թագավորության շերտեր ունի…
Ամենաշատ