News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Հարավկովկասյան երկաթուղին» բացել է Երեւան-Բաթումի գնացքի հերթական սեզոնը։ Երեւանի կայարանում «Հարավկովկասյան երկաթուղու» ուղեւորափոխադրումների բաժնի պետ Գագիկ Մովսեսյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ առաջին գնացքի համար արդեն շուրջ 130 տոմս է վաճառվել։ Այսինքն՝ գնացքը համալրվել է 70 տոկոսով (ֆոտոռեպորտաժ

40 օր առաջ արդեն 1280 տոմս է վաճառվել (անցյալ տարի նույն ժամանակահատվածում վաճառված տոմսերի քանակը 600-ից մի փոքր պակաս էր)։

«Ինչպես միշտ, մենք առաջարկում ենք անվտանգություն եւ հարմարավետություն։ Ինչ մեղքներս թաքցնենք, ուղեւորները դժգոհ են մեր ուղեկցորդուհիներից։ Բայց նրանք միշտ տիրապետում են իրենց, երբեմն կարող են կտրուկ պատասխանել անզուսպ ուղեւորներին։ Նրանք եւս իհարկե հրեշտակներ չեն, բայց մեր գործում անհրաժեշտ է կարողանալ պահպանել ինքնատիրապետումը։ Արական սեռի ուղեկցորդները սովորաբար ավելի զուսպ են», - նկատեց Մովսեսյանը։

Փոխարենը գնացքի սպասարկման որակից օրինակ են վերցնում նախկին Խորհրդային միության երկաթուղային ուղեւորափոխադրումների համար պատասխանատուները։ «Մենք հանդիպում ենք տարեկան երկու անգամ, եւ, օրինակ, իմ բելառուս գործընկերներն ասացին, որ իրենց հետաքրքիր է մեր փորձը։ Մենք ճանապարհին առաջարկում են ջուր, թեյ, սնունդ, գնացքում նաեւ Wi-Fi կա»,-հավելեց նա։ 

Բացի այդ, նախապես գնելով հետդարձի տոմս, կարելի է վստահ լինել, որ «հետդարձը» տեղի կունենա, ընդգծեց Մովսեսյանը։

«Անցյալ տարի մարդիկ հաճախ էին ավտոբուսով Բաթումի գնացել, սակայն հետդարձի տոմս չեն կարողացել գնել։ Այնտեղից դա մի փոքր բարդ է։ Դիմում են մեզ՝ ցանկացած տոմս տվեք, միայն թե հետ վերադառնանք։ Մենք չեն ցանկանում, որ մարդիկ նման անհարմար դրության մեջ հայտնվեն», -  հավելեց Մովսեսյանը։

Երեւանից Բաթումի գնացքն ընթանում է շուրջ 16 ժամ։ Տոմսերն արժեն 10 070-ից մինչեւ 26 390 դրամ՝ կախված վագոնի տեսակից։

Գնացքը կգործի մինչեւ հոկտեմբերի 2-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ