News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին բուռն քննարկումների առարկա է դարձել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում տիրող իրավիճակը: Տուն ինտերնատի մի շարք բնակիչներ նամակ էին ուղղել վարչապետին՝ տեղեկացնելով, որ իրենց պատշաճ բուժօգնություն եւ սնունդ չի տրամադրվում, ավելին՝ անընդհատ ոտնահարվում են իրենց իրավունքները, ընդհուպ մինչեւ ֆիզիկական բռնություն: NEWS.am-ը փորձեց պարզել, թե 2017թ. ընթացքում քանի խնամյալ է ընդունվել, դուրս գրվել եւ մահացել տուն-ինտերնատում:

Հաստատությունից հայտնեցին, որ 2017թ. ընթացքում մահացել է 25 խնամյալ, ընդունվել 30, իսկ դուրս գրվել՝ 15 խնամյալ: 

Այս պահին Երեւանի թիվ 1 տուն ինտերնատում կա 240 խնամյալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը բաց նամակ էր ուղղել վարչապետին եւ տեղեկացրել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում տեղի ունեցող չարաշահումների մասին: Նամակում դժգոհությունները հիմնականում նորանշանակ տնօրեն Վահան Զուրաբյանի գործելաոճին էին ուղղված. նրան մեղադրում են ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու, «ծերերին տեռորի ենթարկելու» մեջ: Նշվել է, որ տուն-ինտերնատում կան խնդիրներ կապված սննդի, չարաշահումների եւ բնակիչների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված, որոնց մասին արդեն մի քանի անգամ բարձրաձայնում են, սակայն, այդպես էլ ոչինչ չի արվում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները մոտ երկու շաբաթ առաջ մանրամասն ստուգումներ են իրականացրել տուն-ինտերնատում եւ արձանագրել մի շարք խնդիրներ:

Տպել
Ամենաշատ