News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վերջին օրերին բուռն քննարկումների առարկա դարձած Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն է ընտրվել Վահան Զուրաբյանը:  Այս տեղեկությունն այսօր՝ հունիսի 15-ին,  NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Վահան Զուրաբյանը:

Ընտրությունը տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում՝ բաց մրցույթով:

Մրցութային   հանձնաժողովը   որոշել է մրցույթի արդյունքում հաղթող ճանաչել Վահան Զուրաբյանին:

Նշենք, որ Վահան Զուրաբյանը արդեն երկու ամիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր, որի գործունեությունից արդեն իսկ դժգոհություններ էին եղել: ՓիԱր-ի զարգացման հայկական կենտրոնը բաց նամակ էր ուղղել վարչապետին եւ տեղեկացրել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում տեղի ունեցող չարաշահումների մասին: Նամակում դժգոհությունները հիմնականում նորանշանակ տնօրեն Վահան Զուրաբյանի գործելաոճին էին ուղղված. նրան մեղադրում են ագրեսիվ վարքագիծ դրսեւորելու, «ծերերին տեռորի ենթարկելու» մեջ: Նշվել է, որ տուն-ինտերնատում կան խնդիրներ կապված սննդի, չարաշահումների եւ բնակիչների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված, որոնց մասին արդեն մի քանի անգամ բարձրաձայնում են, սակայն, այդպես էլ ոչինչ չի արվում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները մոտ երկու շաբաթ առաջ մանրամասն ստուգումներ են իրականացրել տուն-ինտերնատում եւ արձանագրել մի շարք խնդիրներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ