News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի նախօրեին արված հայտարարությանը, ըստ որի պետք է քայլեր ձեռնարկել ԿԸՀ արժանահավատությունը բարձրացնելու ուղղությամբ:

Հարցին, թե ինչպե՞ս է ԱԳՆ-ն վերաբերվում Պյոտր Սվիտալսկու հայտարարություններին եւ արդյոք կիսում է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի տեսակետը, թե դա միջամտություն է երկրի ներքին գործերին, ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է.

«Դիվանագիտական առաքելությունների և դրանց անդամների լիազորությունների շրջանակը սահմանված է «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961թ. Վիեննայի կոնվենցիայով։ Դավիթ Հարությունյանը կառավարության անդամ է, ով լավագույնս տիրապետում է իրավական փաստաթղթերին»:

Հիշեցնենք, որ Պյոտր Սվիտալսկին հայտարարել էր, որ ԿԸՀ-ի աշխատանքն արդյունավետ է, սակայն ոչ արժանահավատ եւ հորդորել էր քայլեր ձեռնարկել ԿԸՀ արժանահավատությունը բարձրացնելու ուղղությամբ: Նա նաեւ առաջարկել էր փոփոխել ԿԸՀ կազմը՝ ներգրավելով քաղհասարակության անդամներին: ԵՄ դեսպանը նշել էր, որ իշխող ուժերը փորձում են «Ընտրական օրենսգիրքը» հարմարեցնել իրենց քաղաքական նպատակներին:

Այս առնչությամբ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ դա Հայաստանի ներքին քաղաքական հարցերին միջամտելու որոշակի փորձ է: «ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը պետք է փոխվի, թե ոչ՝ երկրի ներքին խնդիրն է: Այդ հարցը որոշում է Ազգային ժողովը: Կարծում եմ, որ որոշակի փորձ է մեր ներքին քաղաքական հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նրանից, դա արվում է  բարի, թե այլ նպատակներով»: Նախարարը նշել է, որ ՀՀ ընտրական համակարգի վերաբերյալ դեսպանը իր դիրքորոշումը չպետք  է հայտնի. «Ես կարծում եմ, որ սա եւս քաղաքական հարց է եւ դրա վերաբերյալ իրենց դիրքորոշումը արտահայտում են ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի մասնագետները: Համապատասխան ոլորտում ամենաբարձր մարմինը Վենետիկի հանձնաժողովն է, որը տվել է իր եզրակացությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ