News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանն այսօր՝ հունիսի 16-ին, Երեւանի ավագանու նիստում քաղաքապետ Տարոն Մարգարյանին մեղադրեց մանկապարտեզ ընդունելու համար յուրաքանչյուր երեխայի համար 200 դոլար կաշառք վերցնելու մեջ:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Սոնա Աղեկյանի այս հայտարարությունը հունից հանեց ավագանու ՀՀԿա-ական անդամներին, մասնավորապես, Լեւոն Իգիթյանին, որը տեղից կանգնեց եւ սկսեց բարձր խոսել եւ Արմեն Երեմյանին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հայտարարեց, որ այդ հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում եւ հորդորեց կառեկտություն պահպանել. «Պատերի հետեւում, կուլիսներոււմ լսածն այստեղ մի բարձրաձայնեք, ձեր ասածն իրականության հետ ոչ մի կապ չունի»:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ առաջարկեց Աղեկյանի այս հայտարարությունն ընդունել որպես հաղորդում եւ քննություն իրականացնել պարզելու դրա ճշմարտացիությունը եւ համապատասխան ընթացք տալ:

Տպել
Ամենաշատ