News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) ողջունում է Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերի եւ ոստիկանապետ Փիթեր Նյուշեմի՝ քննություն անցկացնելու ջանքերը, որը պետք է ավարտվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պահպանության 18 աշխատակիցներին կալանավորելու օրդեր տալով:

ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ արդարությանը տանող քայլ է կատարվել: Դրա հետ մեկտեղ նա ընդգծել է, որ հիմա Թրամփի վարչակազմը պետք է պահանջի, որ Թուրքիան չհայտարարի այն մարդկանց իմունիտետի մասին, ովքեր ներգրավվել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ տեղի ունեցած միջադեպին, որպեսզի մեղավորներին կարողանան պատժել:

Հիշեցնենք, որ հունիսի 15-ին Վաշինգտոնի ոստիկանությունը հայտնել է 18 մարդկանց մասին, որոնց մեղադրանք է առաջադրվել մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակվելու համար: Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերն իր հերթին կրկին դատապարտել է Թուրքիայի նախագահի թիկնապահների վարքագիծը: «Սա վիրավորանք էր մեր, որպես Վաշինգտոնի բնակիչների, եւ ամերիկացիների արժեքներին, նաեւ առաջին ուղղման վրա ակնհայտ ոտնձգություն»,- հայտարարել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ