Հանրապետության տարածքում` հունիսի 17-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հունիսի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվում, իսկ 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հունիսի 17-ի գիշերը սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ցերեկը` առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +16+18, ցերեկը՝ +25+27 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +18+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,

Լոռիում՝ գիշերը` +7+12, ցերեկը` +24+27,

Տավուշում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+24,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +26+29,

Արարատում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +28+31,

Արմավիրում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +28+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +4+8, ցերեկը` +15+20,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +28+31,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +16+19, ցերեկը` +27+31,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+12, ցերեկը` +20+25,

Արցախում՝ գիշերը` +8+13, ցերեկը՝ +20+25: