News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին զարմացրել է Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցման կապակցությամբ ամերիկացի գործընկեր Ռեքս Թիլերսոնի անհանգստությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Նրա խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերություններում որեւէ ասպեկտ չի տեսնում, որը կարող է մտահոգություն առաջացնել:

«Ռեքս Թիլերսոնի հայտարարության առիթով ես նույնպես զարմացա, երբ կարդացի, որ նա մտահոգություն է հայտնել Ռուսաստանի եւ Թուրքիայի մերձեցման կապակցությամբ: Անհասկանալի է, թե ինչի մասին է խոսքը, քանի որ Ռուսաստանն ու Թուրքիան հարեւաններ են, զարգացնում են երկկողմ համագործակցությունը՝ հաջողությամբ հաղթահարելով հայտնի պատճառներով հարաբերությունների սառեցման փուլը: Ռուսաստանն ու Թուրքիան Իրանի, այլ երկրների հետ ակտիվորեն մասնակցում են սիրիական ճգնաժամի կարգավորմանը: Ես չգիտեմ, թե մեր մերձեցման հատկապես ո՞ր ասպեկտն է մտահոգում Ռեքս Թիլերսոնին»,- ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ