News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին անհանգստացնում է Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փաթեթը։ Նրա կարծիքով՝ այդ միջոցառումները կարող են հանգեցնել եվրոպական ընկերությունների տուգանվելուն։ Նախօրեին ԱՄՆ-ի Սենատի կողմից հավանության արժանացած պատժամիջոցները Մերկելը համարում է «տարօրինակ» եւ «յուրատեսակ»։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերգը լրագրողներին հայտարարել է, որ Մերկելը կիսում է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելի եւ Ավստրիայի կանլցեր Քրիստիան Կերնի համատեղ հայտարարությունում առկա անհանգստությունը։

Զայբերգը տարօրինակ է համարել, որ ԱՄՆ ընտրություններին ենթադրյալ միջամտության համար ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հետեւանքով կարող են տուգանվել եվրոպական ընկերությունները։ «Նման բան չպետք է լինի։ Մենք սովորաբար մերժում ենք պատժամիջոցները, որոնք կարող են ազդել երրորդ երկրների վրա»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ