News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտությունում ոչ խաղաղություն, ոչ պատերազմ փխրուն իրավիճակը կայունության լուրջ սպառնալիք է ստեղծում Հարավային Կովկասի տարածաշրջանում ու դրա սահմաններից դուրս։ Այս մասին ասվում է Ղարաբաղի մասին ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ ղարաբաղյան հակամարտությունը մնում է աշխարհի ամենադժվար կարգավորվող ու հին տարածքային ու էթնիկ վեճերից մեկը։ Չնայած ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված» է կոչվում, այն ենթակա է արագ էսկալացիայի, ինչի մասին վկայում է 2016-ի ապրիլյան ողբերգական «քառօրյա պատերազմը»։ «Բռնության բռնկումը հետխորհրդային տարածքի ամենառազմականացված տարածաշրջաններից մեկում հանկարծակիի է բերել միջազգային համայնքին ու ցույց տվել, թե ինչ անկայուն է ստատուս քվոն»,- ասվում է զեկույցում։

Նշվում է, որ Բաքուն ու Երեւանը համաձայնել են ներդնել միջադեպերի հետաքննման մեխանիզմ ու ԵԱՀԿ ՄԽ-ի առաջարկով ընդլայնել դիտորդների թիվը, սակայն այդ համաձայնությունների պայմանների մեծ մասը չեն իրականացվել, ըստ երեւույթին՝ այն պատճառով, որ կողմերը տարբեր կերպ են ընկալում լարվածության թուլացման հեռանկարները:

ԵԱՀԿ Հելսինկիի հանձնաժողովը կոչ է անում «շարունակել վստահության ամրապնդման ու վաղ կանխարգելման մեխանիզմների ստեղծման քայլերը՝ թափանցիկության ու կանխատեսելիության խրախուսման համար, նաեւ զսպել բռնության հետագա բռնկումները ու ձգտել նվազեցնել դրանց լարվածությունը, եթե դրանք տեղի ունենան»։

Զեկույցում շեշտվում է, որ քչերն են համարում, որ Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքական առաջնորդները կկարողանան մոտ ապագայում հաղթահարել իրավիճակը։ «Առաջնորդների Ներքին քաղաքական խոցելիությունը բարդացնում է գործընթացը, քանի որ հակամարտությունը դարձել է հռետորական գործիք, որն ունակ է բորբոքել ժողովուրդների զգացմունքները ու նրանց շեղել այլ խնդիրներից, որոնց բախվում են երկու երկրների հասարակությունները»,- ասվում է զեկույցում։

Զեկույցի հեղինակները նշում են Մոսկվայի առանձնահատուկ դերը հակամարտության կարգավորման գործում։ Մինչ ԱՄՆ-ի պաշտոնատար անձիք հրապարակավ հայտնում են, որ Մոսկվան ընդհանուր առմամբ աշխատում է ՄԽ-ի մյուս գործընկեր համանախագահների հետ համատեղ, անհասկանալի է մնում, թե Մոսկվան որքանով է շահագրգռված ստատուս քվոն պահպանելու հարցում։ Նրանց խոսքով նաեւ չափազանց կարեւոր է լինելու Թուրքիայի դերը, հաշվի առնելով նրա սերտ հարաբերությունները Ադրբեջանի հետ ու պետանցիալ տնտեսական նշանակությունը Հայաստանի համար։

«Վերջին հաշվով, ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման ապահովման կարեւոր բաղադրիչն է լինելու քաղաքական կամքի որոնումը՝ թե հակամարտության կողմերի մակարդակի վրա, թե այն արտաքին դերակատարների շրջանում, որոնք ունեն զգալի ազդեցություն ու շահեր տարածաշրջանում, որպեսզի քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ, միաժամանակ նվազագույնի հասցնելով հետագա բռնության վտանգը»,- նշվում է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ