News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ալավերդիում հունիսի 13-ին տեղի ունեցած սպանության մի շարք հանգամանքներ են պարզվել:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ հունիսի 13-ին ժամը 12:10-ի սահմաններում Ալավերդիում հնչել են կրակոցներ, ինչի հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից  մահացել է 39-ամյա Կամո Փիրուզյանը

Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կամո Փիրուզյանի ուղղությամբ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել նույն քաղաքի մեկ այլ բնակիչ։ Դեպքի պահին նա գտնվել է տարածքում գտնվող ծաղկի վաճառքի սրահում, որտեղից էլ սկսել է կրակոցներ արձակել դրսում գտնվող Կ.Փիրուզյանի ուղղությամբ, ինչը շարունակել է ծաղկի սրահից դուրս գալուց հետո, ապա նաև՝ ոտքերով հարվածել տուժողի մարմնի տարբեր մասերին:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Մեղադրյալը հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի, շարժառիթների վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ տեղի ունեցած սպանությունը նախապատմություն ունի, որում շրջանառվում է նաեւ Ալավերդիի գործող քաղաքապետի անունը: Ամեն ինչ սկսվել է 2015 թվականի քաղաքապետի ընտրություններից: Գործող քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ըստ մամուլի հրապարակումների, կոպիտ ընտրախախտումների արդյունքում հաղթել է մյուս թեկնածու Արթուր Աբգարյանին: Սակայն Փարեմուզյանին սատարողները չեն հանդարտել: Արդեն 2016 թվականին Փարեմուզյանի շրջապատից Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը նախ հարձակվել են հակառակորդ թեկնածուին սատարող Վարդան Անտոնյանի վրա, իսկ հետո փորձել են սպանել Կամո Փիրուզյանի եղբորը՝ Վարդան Փիրուզյանին, որը նույնպես սատարում էր Արթուր Աբգարյանին: Գործող քաղաքապետի աջակիցներից Վահագն Աբգարյանի թիկնապահները հարձակվել են ավտոմեքենայով տուն վերադարձող Վարդան Փիրուզյանի վրա: Հարձակվողների մոտ առնվազն մեկ ատրճանակ եւ մեկ ինքնաձիգ է եղել: Նրանց ու Փիրուզյանի միջեւ քաշքշուկ է սկսվել հենց ավտոմեքենայում: Վարդան Փիրուզյանը հարձակվողներից մեկի ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետեւանքով նրանցից Վարդան Ավագյանն ու Էդուարդ Պողոսյանը հրազենային վիրավորումից մահացել են:

Փիրուզյանի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով՝ հարկադրված ինքնապաշտպանությամբ գործը կարճելու փոխարեն նախաքննական մարմինը որպես մեղադրյալ էր ներգրավել իր պաշտպանյալին: Փիրուզյանն արդեն մեկ տարի է՝ հետախուզման մեջ է: Պաշտպանի խոսքով՝ Ալավերդիում այս ամենը շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ պատասխանատվության չեն ենթարկվել իրական մեղավորները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ