News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի պատրիարքարանը դատապարտել է ադրբեջանական ARB հեռուստաալիքի հաղորդման այն թողարկումը, որը նկարահանվել է Կուրմուխի գյուղում Սուրբ Գեորգիի վրացական եկեղեցում, հայտնու մ է «Նովոստի- Վրաստանը»։

Սուրբ Գեորգիի եկեղեցին գտնվում է Սաինգիլոյի տարածքում՝ Վրաստանի պատմական շրջանում, որը ժամանակին եղել է հյուսիս- արեւելյան Կախեթիայի կազմում, իսկ հիմա Ադրբեջանի իրավազորության տակ է ։ Եկեղեցին կառուցվել է 12-13 դարերում։ Պատրիարքարանի վրդովմունքն է առաջացրել «Ֆերնանդոն քաղաքում» ճամփորդական շոուի դրվագը, որի հաղորդավարը ճամփորդում է Ադրբեջանում ու հանդիպում տարբեր շրջանների բնակիչների հետ։ Այդ դրվագում ինչ-որ երիտասարդ վրացական եկեղեցում կանգնած կատակերգական ձեւով կատարում է Ֆրանց Շուբերտի «Ավե Մարիան»։

Վրաստանի պատրիարքարանը տեղի ունեցածն անվանել է «անվայելուչ» ու պահանջել է Ադրբեջանի կառավարության ու հոգեւոր առաջնորդի, Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Խաջի Ալլահշյուքյուր Պաշաձեի արձագանքը։

«Մեր մտահոգությունն ենք արտահայտում Կուրմուխի գյուղում Սուրբ Գեորգիի եկեղեցու նկատմամբ դրսեւորված վերաբերմունքի կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Պատրիարքարանում նշում են, որ սա Սուրբ Գեորգիի եկեղեցու նկատմամբ արդեն երկրորդ «անվայել վերաբերմունքի դեպքն է» ։ 2015-ին սկանդալի պատճառ էր դարձել մի «աստվածանարգ» բնույթի տեսահոլովակ, որը ATV հեռուստաալիքն էր նկարահանել վրացական եկեղեցում։

«Կուրմուխի եկեղեցին հսկայական ուժ ու աստվածային շնորհ ունի, դա ընդունում են թե ուղղափառները, թե մուսուլմանները։ Դրա համար էլ մեզ համար անհասկանալի ու ցավալի է, երբ այդ եկեղեցում նման անվայել գործողություններ են տեղի ունենում»,- նշված է հայտարարության մեջ։

Վրաստանի պատրիարքարանի հայտարարության հրապարակումից կարճ ժամանակ անց ARB հեռուստաալիքի տեսանյութը YouTube-ում արգելափակվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ