Արեւմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել Քալիֆորնիայի Վեհաժողովի անդամներին՝ Ամերիկայի հայկական թանգարանի եւ Հայոց ցեղասպանության ուսումնական ծրագրի ֆինանսավորումն ապահովելուն ուղղված իրենց ջանքերի համար:
Հայտարարությունում նշվում է, որ Հայոց ցեղասպանության ուսումնական ծրագրի համար 10 մլն դոլար է հատկացվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 4 մլն դոլարի չափով ֆինանսավորում էր կհատկացվի Ամերիկայի Հայկական թանգարանի նախագծին:
Հայ դատի հանձնախումբը հատուկ շնորհակալություն է հայտնել վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանին, սենատորներ Էնթոնի Պորտանտինոյին, Քեւին դե Լեոնին եւ վեհաժողովի խոսնակ Էնթոնի Ռենդոնին: