News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական գործողություններում որեւէ տարօրինակ բան չկա: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում երեկ շփման գծում տեղի ունեցածին նման գնահատական տվեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Մեզ համար ողբերգություն է, մենք ունեցանք երեք զոհ, ողջ ազգը սգում է, սա ամենավատ, ամենաանդառնալի կորուստն է, բայց ադրբեջանական գործողություններում որեւէ տարօրինակություն չկա, միշտ եղել է ահաբեկչական, հանցագործ ու նենգ պետություն եւ կրկին անգամ դիմել է ահաբեկչական քայլի, այսինքն ահաբեկիչներին եւ հանցագործներին բնորոշ վարքագիծ է դրսեւորել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Պաշտոնական Ստեփանակերտի բնորոշմամբ, ադրբեջանական կողմի գործողությունները խրախուսում է Թուրքիան, որի հետ համատեղ խոշոր զորավարժություններ են անցկացնում. «Սա միջազգային ահաբեկչության մի շղթա կարելի է համարել»:

Դավիթ Բաբայանի կարծիքով, տեղի ունեցածը կարելի է համարել նաեւ Ադրբեջանի պատասխանը Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությանը: Նրա խոսքով, այժմ նույնպես համանախագահները պետք է կոշտ, խիստ եւ հասցեական հայտարարություն անեն:

«Պետք է քայլեր ձեռնարկել ագրեսորին զսպելու համար: Մենք մեր կողմից դա անելու ենք, ինչպես եւ միշտ արել ենք, միջազգային հանրությունն անպայման պետք է նման կեցվածք դրսեւորի»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին հակառակորդի կրակոցի հետեւանքով նույն վայրում 3 զինծառայող է զոհվել: Ըստ ՊԲ պաշտոնական տեղեկատվության՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը  ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.): Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ