News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կիեւում տեղի են ունեցել Ուկրաինայի Հայերի միության կազմակերպած մի շարք միջոցառումներ: Տեղի է ունեցել «Հայկական խաչքարեր» ցուցահանդեսի բացումը, որն այցելելուց հետո կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանի հրավերով հայկական շրջանային համայնքների ղեկավարներն այցելել են Ուկրաինայի մայրաքաղաքում կառուցվող ապագա հայկական գլխավոր տաճարի շինհրապարակ: Նրանք ծանոթացել են Կիեւում հայկական տաճարի շինարարության ընթացքին եւ դրա մանրամասներին, փոխանցում է Analitikaua-ն: 

Օրվա հիմնական միջոցառումն էր Ուկրաինայի Հայերի միության համաժողովը, որն անցկացվել է նույն օրը:

Համաժողովի աշխատանքներին մասնակցել են Ուկրաինայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հավհաննիսյանը, Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանը, քանդակագործ, խաչքարագործ վարպետ Արտակ Համբարձումյանը, հայկական շրջանային համայնքների ղեկավարները, Ուկրաինայի Հայ երիտասարդների միության ներկայացուցիչները, հոգեւորականություն:

Համաժողովի ընթացքում Ուկրաինայի Հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ամփոփել է շրջանային համայնքների 2017-ի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները: Առանձնահատուկ նշվել են Ուկրաինայի Հայերի միության կազմի մեջ մտնող կազմակերպությունները, որոնք դրական արդյունքի են հասել նախագծերի ծրագրի իրականացման ժամանակ, որը նախանշվել էր անցյալ տարվա ամփոփիչ համաժողովում. Զապորոժեի մարզում Ուկրաինայի Հայերի միությունը, Պոլտավայի մարզային «Ուրարտու» հայկական հասարակական կազմակերպությունը, Դնեպրոպետրովսկի մարզի Հայկական երիտասարդական կազմակերպությունը, Անդրկարպատների «Արարատ» Հայկական մշակույթի միությունը, Նիկոլաեւի մարզում Ուկրաինայի Հայերի միությունը:

Ուկրաինայի հայ երիտասարդների միության նախագահ Հովակիմ Հարությունյանը ներկայացրել է պատրաստվող մի շարք երիտասարդական նախագծեր, որոնց թվում է Հայ երիտասարդների առաջին համաժողովը, որը 2017 թվականի 3-րդ եռամսյակում կանցկացվի Կիեւում:

Համաժողովի մասնակիցներին է նաեւ ներկայացվել «Խաչքար» կարճամետրաժ վավերագրական ֆիլմը՝ խաչքարագործ վարպետ Արտակ Համբարձումյանի աշխատանքի մասին, որը նա կատարել է Ուկրաինայի հայկական սփյուռքի համար:

Վիլեն Շատվորյանը պարգեւատրվել է Խարկովի քաղաքային «Չեռնոբիլի միություն» հասարակական կազմակերպության «Ուկրաինայի հայրենասեր» Պատվո նշանով: Ուկրաինայի Հայերի միության պատվոգրերով են պարգեւատրվել Ռոման Մազմանյանը, Լիանա Մանուկյանը եւ Գեորգի Ղազարյանը՝ կազմակերպության զարգացման գործում անձնական ծանրակշիռ ավանդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ