News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունիսի 16-ին եւ լույս 17-ի գիշերը հայկական զինված ուժերը չորս զոհ են ունեցել: Երեկ ուշ երեկոյան Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ երեկոյան՝ ժամը 18-ի սահմաններում, հակառակորդի կրակոցից 3 ժամկետային զինծառայող է զոհվել: Մեր տեղեկություններով՝ 2 զինծառայող էլ վիրավորվել է: Նրանց տեղափոխել են Երեւան՝ կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Սահմանային միջադեպի մասին պաշտպանության բանակը գրեթե մանրամասներ չի հայտնել: Տեղեկացրել է միայն, որ հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետից կրակ է արձակել Պաշտպանության բանակի կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ:  Չի հաղորդվում, սակայն, թե շփման գծի կոնկրետ որ ուղղությամբ է հասցվել հարվածը:

Բոլոր զոհվածները 1997 թվականի ծնվածներ են, հաշված օրեր անց զորացրվելու էին: Զոհերից Արայիկ Մատինյանը Լոռու մարզի Շնող գյուղից էր, տան միակ արու զավակը. ավագ քույր ունի: Մյուս զոհը՝ Վարդան Սարգսյանը, Արագածոտնի մարզի Լուսագյուղ համայնքից էր, նույնպես ծնողների միակ որդին: Վարդանը երաժիշտ էր, ընդունվել էր Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի փողային նվագարանների բաժին: Նրանց հետ զոհված երրորդ զինծառայողը՝ Վիգեն Պետրոսյանը, Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից էր: Վիգենը Պետրոսյանների երեք որդիներից միջնեկն էր:

Չնայած կատարվածին՝ Արցախի պաշտպանության բանակը շփման գծում լարվածության աճի մասին չի հայտարարել: Այսօր առավոտյան հրապարակել է շփման գծի իրադրության ամենշաբաթյա ամփոփումը, որում ներկայացված հրադադարի ռեժիմի խախտումների թիվը նույնիսկ սովորականից ավելի քիչ է:

Ավելին, այսօր առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Twitter-ի իր էջում գրել է, որ գիշերը շփման գծում համեմատաբար հանգիստ է անցել, կրակոցներ շատ չեն հնչել: Սակայն դրանից կարճ ժամանակ անց հայտնի դարձավ եւս մեկ զոհի մասին: Այս անգամ նշվել է հստակ ուղղությունը՝ հյուսիսային: Առավոտյան ժամը 10-ի սահմաններում հակառակորդի կրակոցից զոհվել է 20-ամյա Նարեկ Գասպարյանը: Նա ապրիլյան պատերազմի մասնակից էր: Նարեկը Երեւանից էր, մեկ ամսից զորացրվելու էր: Ծնողները սկսել էին վերանորոգել տունը՝ բանակից վերադարձող որդուն հավուր պատշաճի դիմավորելու համար:

Միայն չորրորդ զոհի մասին հայտնելուց հետո Պաշտպանության բանակը հայտարարեց, որ հակառակորդի գործողությունների պատասխանը լինելու է թիրախային եւ անհամարժեք:

Նշենք, որ զոհված բոլոր զինծառայողները սոցիալապես անապահով ընտանիքներից են: Զոհված զինծառայողների հոգեհանգիստը տեղի կունենա վաղը, նրանց հողին կհանձնեն իրենց բնակավայրերում:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը զոհված զինվորներին հետմահու պարգեւատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ