News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւան-«Զվարթնոց» օդանավակայան կանոնավոր ավտոբուսային երթուղու մրցույթը, ամենայն հավանականությամբ, աշնանը կհայտարարենք։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ փորձնական ռեժիմով երթուղին սկսել է գործել հունիսի 14-ին՝ օդանավակայանից Հանրապետության հրապարակ երթուղով։ Ավտոբուսը գործում է շուրջօրյա, ամեն ժամը մեկ։

Տրանսպորտի նախարարությունը գործարկել է երթուղին վարչապետ Կարեն Կարապետյանի քննադատությունից հետո։ Կառավարության վերջին նիստերից մեկի ժամանակ վարչապետը քննադատել էր օդանավակայանի մոտ գործող տաքսիները։ Զբոսաշրջիկների ծանոթությունը Հայաստանի հետ չպետք է սկսվի չսափրված, հողաթափիկներով տաքսու վարորդներից, որոնք եռակի թանկ ուղեվարձ են պահանջում, ասել էր վարչապետը։

Նախարարի խոսքով, մասնավոր փոխադրող ընկերություններից մեկը՝ Elite Bus-ը, արդեն հետաքրքրություն է դրսեւորել երթուղին սպասարկելու հանդեպ։ «Ակնկալում ենք նաեւ այլ փոխադրողների արձագանքը։ Տեսնենք, թե ինչպես են նոր ավտոբուսները արդարացնելու իրենց ամռան ընթացքում, իսկ աշնանը մրցույթ կհայտարարենք»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով, այդ ավտոբուսներից օգտվող երեւանցիների ու հյուրերի քանակը աճում է ՝ առաջին օրը ՝ 86, երկրորդ օրը՝ 130, երրորդ օրը՝ մոտ 200։

Այն հարցին, արդյոք Տրանսպորտի նախարարությանը դիմել են տաքսու այն վարորդները, որոնցից ավտոբուսները հաճախորդներ են խլում, նախարարը պատասխանել է․  «Իհարկե, նման խոսակցություններ կան։ Բայց ցանկացած քաղաքակիրթ քաղաքում պետք է հնարավորություն լինի օդանավակայանից քաղաք հասնել ոչ միայն տաքսիով, այլեւ հասարակական տրանսպորտով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ