Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունիսի 16-ին վիրավորված Մյասնիկ Հովհաննիսյանին Ստեփանակերտի հոսպիտալից տեղափոխել են Երեւանի «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն: NEWS.am-ին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Մյասնիկ Հովհաննիսյանին այս պահին վիրահատում են, վնասվել են նրա աչքերը:
Նշենք, որ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հունիսի 16-ին եւ լույս 17-ի գիշերը հայկական զինված ուժերը չորս զոհ են ունեցել: Երեկ ուշ երեկոյան Արցախի պաշտպանության բանակը հայտնեց, որ երեկոյան՝ ժամը 18-ի սահմանում, հակառակորդի կրակոցից 3 ժամկետային զինծառայող է զոհվել: Մեր տեղեկություններով, 2 զինծառայող էլ վիրավորվել է: Վիրավորներից մեկին տեղափոխել են Պաշտպանության նախարարության Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, վիճակը կայուն ծանր է: