News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քանի դեռ Լեռնային Ղարաբաղում փաստացի գոյություն ունի շփման գիծ ու կողմերի դիրքորոշումներն էլ անհաշտելի ու ծայրահեղ հակադիր են մնում, այնտեղ վաղ թե ուշ պատերազմ կսկսվի։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը, անդրադառնալով շփման գծի վրա ադրբեջանական կողմի վերջին սադրանքին ։

Իսկ քանի դեռ պատերազմ չի սկսվել, այնտեղ կանոնավոր կերպով նման բախումներ են տեղի ունենալու։ «Ես այլ տարբերակ չեմ տեսնում, եթե իհարկե կողմերից մեկը հանկարծ ինչ-որ պատճառով չհանձնվի, այսինքն կամավոր չհրաժարվի Ղարաբաղից»,- նշել է Խրամչիխինը։

Այն հարցին, արդյոք Բաքվի ապակառուցողական քայլերին կհաջորդի գործուն արձագանք, օրինակ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների կողմից, քաղաքագետը պատասխանել է․ «Ես համարում եմ, որ համանախագահ երկրների կողմից որեւէ պատժամիջոց անհնար է։ Դրանք երբեք չեն սահմանվի այս կամ այն կողմի դեմ։ ԵԱՀԿ ՄԽ-ն հակամարտության խաղաղ կարգավորում է պահանջում, իսկ կողմերը միաժամանակ պատերազմի են պատրաստվում»։

  Հիշեցնենք, որ նախօրեին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետեւանքով մահացու վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) եւ Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

Իսկ հունիսի 17-ի առավոտյան ադրբեջանական կողմը հյուսիսային ուղղությամբ դիմել է հերթական սադրանքի, որի հետեւանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Տիգրանի Գասպարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ