News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հունիսի 18-ին գումարվել է հայկական կուսակցությունների երրորդ համաժողովի եզրափակիչ լիագումար նիստը, որը վարում էին համաժողովի համակազմակերպիչներ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նիստի ընթացքում «Հայկական պետությունների արտաքին քաղաքականության հիմնական մարտահրավերները՝ աշխարհաքաղաքական արդի զարգացումներին համընթաց» թեմայով հանդես է եկել նախ փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն՝ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հայկական դիվանագիտության, այլ երկրների հետ փոխգործակցության, արտաքին քաղաքական գործընթացներում խորհրդարանների դերի բարձրացման եւ այդ ասպարեզում համակարգված տեղեկատվական քաղաքականության թեմաներով:

Նիստի ավարտին քննարկվել եւ ընդունվել է հայկական կուսակցությունների  երրորդ ֆորումի եզրափակիչ բանաձեւը, որը կհրապարակվի առաջիկա օրերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ