News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Դարջիլինգ նավահանգստային քաղաքում բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների բախման հետեւանքով մեկ մարդ է զոհվել, տասնյակ ոստիկաններ վիրավորվել են:

Արդեն մեկ շաբաթ շարունակվող բողոքի ակցիաները գագաթնակետին հասան հունիսի 17-ին, հաղորդում է SkyNews-ը: Ոստիկանությունը արցունքաբեր գազ ու հատուկ հատուկ միջոցներ է կիրառել:

Պաշտոնական տվյալներով՝ բախումների հետեւանքով վիրավորվել է 35 ոստիկան: Նշվում է, որ ոստիկաններին հիմնականում վիրավորել են դանակով, բացի այդ ցուցարարները փորձել են դանակով կտրել իրավապահներից մեկի կոկորդը: Չպարզաբանված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել եւ զոհվել է մեկ մարդ: Բողոքի ցույցերը սկսվել են անջատողական Gorkha Janmukti Morcha շարժման անդամների տների ու գրասենյակների խուզարկություններից հետո: Շարժումը պահանջում է Արեւմտյան Բենգալիայում հռչակել Gorkhaland անկախ հանրապետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ