News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


ԼՐԱՑՈՒՄ. Տուլայում հայկական միկրոավտոբուսի եւ ԿԱՄԱԶ բեռնատարի վթարի հետեւանքով մահացել է «Իվեկո» միկրոավտոբուսի վարորդը։

ԱԻՆ պաշտոնական տվյալներով, մահացածը ՌԴ քաղաքացի է, 1961թ. ծնված Նասիրով Օթարը։ 

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության նախնական տեղեկությունը Կարապետ Մովրոզյանի մահվան մասին, չի հաստատվել։ 

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից NEWS.am-ին հայտնել էին, որ, նախնական տվյալներով,  մահացել է «Քուչակ-տուր» ՍՊԸ-ին պատկանող միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը։

Նախարարության նախնական տվյալներով, միկրոավտոբուսը ոչ կանոնավոր ուղեվորափոխադրումներ է իրականացրել, իսկ մեքենայում եղել են Արթիկի տարածաշրջանի բնակիչներ։

Տուլայի առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ վթարի հետեւանքով ինը մարդ է տուժել, որոնցից վեցը՝չափահասներ, երեքը երեխաներ են: 50-ամյա մեկ տղամարդ զոհվել է դեպքի վայրում: Բոլոր տուժածները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են: 

Տուլայի երկրամասի առողջապահության նախարար Անդրեյ Տրետյակովը հայտնել է, որ երեք անձինք տեղափոխվել են Մոսկվայի մարզի բժշկական հաստատություններ: Երեք տուժածներ՝ երկու երեխա եւ մեկ կին`տարբեր աստիճանի վնասվածքներով Տուլա քաղաքի հիվանդանոցում են: Բոլորին անհրաժեշտ բժշկական օգնություն է ցուցաբերվում: Տուժած երրորդ երեխայի ծնողները հրաժարվել են Տուլայի երկրամասի բժշկական հաստատություններ տեղափոխվելուց:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին, М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ