News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Փհենյանն ամերիկյան հատուկ ծառայություններին եւ իրավապահ մարմիններին մեղադրել է ԿԺԴՀ-ի պատվիրակության դիվանագիտական նամակագրությունը հափշտակելու մեջ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հունիսի 16-ին Նյու Յորքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, երբ մեր պատվիրակությունը վերադառնում էր հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիայի անդամ-երկրների հանդիպումից, Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում հափշտակել են մեր պատվիրակության դիվանագիտական նամակագրությունը` ԱՄՆ-ի սադրիչ, ապօրինի եւ թշնամական գործողությունների պատճառով»,-ասվում է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարությունում:

Հայտարարության համաձայն՝ օդանավակայանում դիվանագետներին են մոտեցել շուրջ 20 ամերիկացի ոստիկաններ ու անվտանգության ծառայության աշխատակիցներ: Հյուսիսկորեացիները հրաժարվել են նրանց փոխանցել նամակագրությունը, սակայն այն ուժով խլել են:

Գերատեսչությունը միջադեպն անվանել է «ինքնիշխանության խախտում եւ չարամիտ սադրանք»`վճռական կերպով դատապարտելով նմանատիպ գործողությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ