News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թագուհու ելույթը, որով ավանդաբար բացվում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի նոր նստաշրջանը, 2018 թվականին տեղի չի ունենա: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի կառավարությունը:

Համայնքների պալատի նախագահ Անդրեա Լինդսոմն ասել է, որ հաջորդ խորհրդարանական նստաշրջանը կտեւի երկու տարի, այլ ոչ թե մեկ՝ ԵՄ կազմից առաջիկայում երկրի դուրս գալու հետ կապված: Խորհրդարանականների կարծիքով`նման արտասովոր քայլը նրանց բավական ժամանակ կտա Brexit-ի շրջանակում անհրաժեշտ օրինագծերի շուրջ աշխատելու համար:

Այս տարի Եղիսաբեթ 2-րդի որոշմամբ՝ թագուհու ելույթը հետաձգվել է երկու օրով, որպեսզի պահպանողականներին ավելի շատ ժամանակ տրվի գործընկերների հետ համաձայնագրի շուրջ աշխատելու համար:

Թագուհու ելույթը նախատեսված էր երկուշաբթի, հունիսի 19-ին, սակայն հետաձգվել է մինչեւ չորեքշաբթի:

Ավանդույթը, որի համաձայն միապետը բացում է խորհրդարանի նստաշրջանը, ի հայտ է եկել XVI դարում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ