News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ֆլորիդայում տանտերը մաչետեի միջոցով ազատվել է զինված ավազակներից: Metro-ն հաղորդում է, որ միջադեպը տեղի է ունեցել Սարասոտա քաղաքում:

Տեսագրությունում երեւում է`ինչպես է տան տերը հանգիստ զրուցում, ամենայն հավանականությամբ, որդու հետ: 

Այդ պահին դիմակով եւ զինված տղամարդիկ նրա տուն են ներխուժում: Տանտերը նախ ավազակների դեմ պայքարում է ձեռքի տակ եղած փայտի օգնությամբ, սակայն, անհետանալով տեսախցիկների տեսադաշտից, կարճ ժամանակ անց վերադառնում է՝ մաչետեով զինված:

Չկարողանալով դիմադրել՝ ավազակները փախուստի են դիմել: Սակայն տանտերը նրանցից մեկին թույլ չի տվել փախչել`հանձնելով ոստիկանությանը: Ավելի ուշ մյուս չորսը եւս ձերբակալվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ