News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան եւ Եվրամիությունը երկուշաբթի պաշտոնապես սկսում են Brexit-ի շուրջ բանակցությունները: Անցյալ տարվա հունիսի 23-ին անցկացված հանրաքվեի ընթացքում բրիտանացիների մեծ մասը կողմ քվեարկեց ԵՄ-ից երկրի դուրս գալուն:

Բանակցությունների համար պատասխանատու թիմը՝ Brexit-ի հարցերով նախարար Դեւիդ Դեւիսի գլխավորությամբ, Բրյուսել կմեկնի՝ եվրոպացի գործընկերների հետ հանդիպման:

Հանդիպումների նախօրեին Դեւիդն ընդգծել է, որ չնայած լուրերին, որ ԵՄ-ն, իբր, պատրաստ է Մեծ Բրիտանիային միություն վերադարձնելու բանակցություններին, «կասկած չկա, որ Բրիտանիան հեռանում Եվրամիությունից՝ կյանքի կոչելով պատմական հանրաքվեի արդյունքները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ