News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առա՛ջ, հանրապետություն» կուսակցությունը հաղթել է Ազգային ժողովի ընտրություններում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ-ի տվյալները:

Կուսակցության ներկայացուցիչները ստացել են խորհրդարանի ստորին պալատի 577 մանդատներից 308-ը, եւս 42 մանդատ բաժին կհասնի նրանց դաշնակից MoDem կուսակցության անդամներին:

Այսպիսով, Մակրոնի կուսակցությունն Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն կունենա:

«Հանրապետականներ» կուսակցությունը 113 պատգամավորական մանդատ է ստացել, Սոցիալիստական կուսակցությունը՝ 29, «Դեմոկրատների եւ անկախների միությունը»՝ 18, Ժան-Լյուկ Մելանշոնի «Չնվաճված Ֆրանսիա»-ն՝ 17, Ֆրանսիայի Կոմունիստական կուսակցությունը՝ 10, Մարին Լը Պենի «Ազգային ճակատը»՝ 8 մանդատ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ