News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում հունիսի 18-ին տեղի է ունեցել երկրիխորհրդարանի՝ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլը, որի արդյունքում 3 հայեր ընտրվել են պատգամավոր:

Փարիզի արվարձան Սեն Կլուում հաղթանակ է տարել Ժակ Մարիլոսյանը, որը ներկայացնում է երկրի նախագահ Էմանուել մակրոնի «Հառաջ Հանրապետություն» կուսակցությունը:

Մարիլոսյանն ստացել է 50,42 տոկոս ձայն, մինչդեռ Հանրապետականների թեկնածու Էրիկ բերդոատին ստացել է 49,58 տոկոս ձայն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Էր եւ Լուար դեպարտամենտի (Ֆրանսիայի կենտրոնական մասի հյուսիսում) առաջին օկրուգում հաղթանակ է տարել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի «Հառաջ Հանրապետություն» (La République en marche) կուսակցության ներկայացուցիչ Գիյոմ Կասբարյանը: Նա ստացել է ձայների 55 տոկոսը: Հանրապետական Ֆրանկ Մասելուսը հավաքել է ձայների 44 տոկոսը:

Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանական երկրորդ փուլում հաղթանակ է տարել նաեւ հայ Դանիել Կազարյանը:

Հիշեցնենք, որ Հինգերորդ Հանրապետության քաղաքացիները ընտրում էին առաջիկա հինգ տարվա պատգամավորներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ