Թուրքիայի Մանիսա նահանգի զորամասերից մեկում վերջին մեկ ամսվա մեջ զինվորների թունավորման 4-րդ խոշոր դեպքն է գրանցվել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Մանիսայի զորամասերից մեկում հունիսի 18-ի երեկոյան սննդային թունավորման ախտանիշերով մեծ թվով զինվորներ են տեղափոխվել հիվանդանոց։ Ավելի ուշ հաստատվել է, որ զինվորները թունավորվել են սննդից։ Հիվանդանոց տեղափոխված զինվորների թիվը հասել է 731-ի։
Նշվում է, որ զորմասին սնունդ մատակարարող ընկերությունը նախկին թունավորումներից հետո անընդհատ փոխել է անունն ու շարունակել սնունդ մատակարարել զորամասին։
Դեպքի հետ կապված քննություն է ընթանում։