Ռուսաստանի Դաշնության Տուլայում շրջանում հունիսի 18-ին վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսը պատկանում է «Քոչար տուր» ՍՊԸ-ին: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ հաստատեց ընկերության տնօրեն Արամ Քոչարյանը:
Նշենք, որ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից նախօրեին հայտնել էին, որ միկրոավտոբուսը պատկանել է «Քուչակ-տուր» ՍՊԸ-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: