News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Այսպես կոչված, «միջազգային կոլաիցիայի» ավիացիան հունիսի 18-ին, օրվա երկրորդ կեսին, սիրիական կործանիչի է հարվածել։ ԱՄՆ-ն սիրիական ինքնաթիռին հարվածել է Ռաքքայի Ար-Ռասաֆա շրջանում՝ «Իսլամական պետության» ահաբեկիչների դեմ մարտական հանձնարարություն կատարելիս։ Օդաչուի ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Այս մասին հաղորդում է SANA գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայի Բանակի եւ Զինված ուժերի գերագույն հրամատանարության տվյալները։

Հաղորդագրությունում նշվել է, որ ամերիկյան այս բացահայտ ագրեսիան ապացուցում է Վաշինգտոնի՝ ահաբեկչությանը սատարելու փաստը։ Այն նաեւ փորձում է թուլացնել Սիրիայի պոտենցիալը, որն իր դաշնակիցների հետ Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ պայքարող միակ արդյունավետ ուժն է։

«Այս ագրեսիան նաեւ ապացուցում է ԱՄՆ-ի եւ ԻՊ-ի միջեւ գոյություն ունեցող համակարգման բարձր մակարդակը՝ ամերիկա-իսրայելական դաշինքի հավակնություններն ու ծրագրերը իրականացնելու նպատակով։

Նման թշնամական ակցիաներն այսուհետ չեն կանգնեցնի Սիրիայի բանակին՝ ԻՊ, «Ջեբհաթ ան-Նուսրա» եւ ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ պայքարում, քանի որ նրա գլխավոր նպատակը երկրի տարածքում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելն է»,- նշված է հայտարարությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ