News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սպիտակ փոքր օդանավը վեր է խոյանում եւ սլանում Ստեփանակերտի օդանավակայանի շենքի վրայով: Ոչ հեռվում ճախրում է շարժիչային պարապլանի նարնջագույն թեւը: Հեռվից թվում է, թե երկնքում բզզացող վառ թիթեռներ են թռվռում: Հունիսի 17-ին Լեռնային Ղարաբաղում առաջին անգամ անցկացվեց «Արցախ էյր ֆեստ» օդային փառատոնը (ֆոտոռեպորտաժ):

Վառ գունագեղ տեսարան, որի հյուրերը կարողացան ոչ միայն հետեւել հեքիաթային ներկայացմանը, այլեւ անմիջական մասնակցություն ունենալ, որը կազմակերպել էին Արցախի Էկոնոմիկայի նախարարությունը եւ «Յելլ էքստրիմ պարկը»: Փառատոնի հիմնական նպատակը տուրիզմի ոլորտի զարգացմանը նպաստելն էր, Արցախի փոքր ավիացիայի պոտենցիալի մասին իրազեկվածության մեծացումը, երիտասարդների ներգրավումը եւ բիզնես նախագծերի նկատմամբ հետաքրքրության խթանումը:

Ինչպես խոստացվել էր, Ստեփանակերտի երկինք բարձրացան թեթեւշարժիչային երկտեղանոց օդանավ, երկտեղանոց շարժիչային պարապլան եւ օդապարիկ: Թռչել ցանկացողների հերթագայության պակաս իսկապես չկար: Ուշագրավ է, որ փառատոնի հյուրերի թվում մեծ թվով արտասահմանցի զբոսաշրջիկներ կային, ըստ որում՝ աշխարհագրությունն ընդգրկում էր Ճապոնիայից միչեւ ԱՄՆ:

Շոուի մասնակիցների հատուկ հետաքրքրությունն առաջացրեց օդանավով թռիչքը: Նախկին ռազմական օդաչու Սամվել Թավադյանը, որը նստեց երկտեղանի օդանավի ղեկին, ցուցադրեց ոչ մեծ (ուղեւորների հարմարավետության նկատառումներով) պիլոտաժի պատկերներ: Ամերիկյան արտադրության CH 701 օդանավը՝ սպիտակ կարմիր եզրավորմամբ թեւերով եւ Արցախի դրոշով  «խոյասլաց» սավառնում էր օդանավակայանի վրա, անցնում դաշտերի վրա խուզող թռիչքի, ճոճում թեւերը, նմանակում խոչընդոտից «խուսափում»:

NEWS.am-ի հետ զրույցում օդաչուն նշեց, որ արցախցի երիտասարդների շրջանում փոքր ավիացիայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա: «Անցյալ տարի իրականացվել են նախապատրաստական թռիչքներ: Այս տարի արդեն սկսել են թռչել»,- նշեց Սամվել Թավադյանը: Օդաչուն արտասահմանցի զբոսաշրջիկների մեծ թիվ արձանագրեց, որոնք հետաքրքրություն են արտահայտում Արցախի երկնքում տուրիստական թռիչքների նկատմամբ: Թռիչքներն իրականացվում են Ստեփանակերտ-Շուշի-Ստեփանակերտ երթուղով (առանց Շուշիում վայրէջք կատարելու) եւ կոչվում են «Ազատ թռիչք ազատ Արցախի վրա»: «Թռիչքներն առայժմ միայն տուրիստական են, ապագայում հույս ունենք նաեւ ուսումնական թռիչքներ սկսել»,- ասաց Թավադյանը, որի ընտանիքում արդեն երկրորդ սերունդն է նախապատվությունը երկնքին տալիս՝ որդին ռազմական օդաչու է դառնալու:

Փառատոնի հյուրերը հնարավորություն ունեցան փորձելու ղարաբաղյան խոհանոցի ճաշատեսակները: Հատկապես արտասահմանցի հյուրերը նախապատվությունը տվեցին ղարաբաղյան ավանդական ժենգյալով հացին:

Փառատոնի երկրորդ կեսին ելույթ ունեցան Puzzle's 5 peaces խումբը (Իջեւանից), տեղական «Շուշվա Բենդ» եւ Երեւանից «Նեմրա» խմբերը: Փառատոնի համերգային մասը կրճատվեց Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի հերթական խախտման եւ 4 հայ զինծառայողների զոհվելու պատճառով:

«Հնարավոր է, որ սահմանի այն կողմում մեզ լսում են, եւ այնտեղ կհասկանան, որ խաղաղ մարդկանց վրա հարձակվելը վատ է»,- նշեց «Շուշվա Բենդի» մենակատարը: Ելույթի լեյտմոտիվը դարձավ ղարաբաղցիների ոգու եւ կամքի ամրության պահպանումը:

Մինչեւ ուշ երեկո Ստեփանակերտի օդանավակայանի երկնքում նկատելի էր լուսարձակող բազմագույն օդապարիկը եւ լսվում էր շարժիչների աղմուկը:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ