Ամերիկյան Մոնտանա նահանգի Քալիսփել քաղաքում հոգեհանգստի ժամանակ շինությունը փլուզվել է, հաղորդում է Daily Inter Lake-ը։
Հոգեհանգստի արարողության ժամանակ տան պատշգամբում, որը փլուզվել է, շուրջ 50 մարդ է եղել։ 32 մարդ լուրջ վնասվածքներ է ստացել։ Որոշ տուժածների ուղղաթիռներով հիվանդանոց են տեղափոխել։