News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ներկայումս Հայաստանում ապրում է մոտ 22 հազար ներգաղթած սիրիահայ: Այս մասին հունիսի 19-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին Արեւելքի հայ համայնքների վարչության պետ Լեւոն Անտոնյանը:

Նրա խոսքով՝ նրանց մեծ մասը Հայաստանի քաղաքացիություն է ստացել եւ օգտվում է այն բոլոր իրավունքներից, որոնցից օգտվում են երկրի քաղաքացիները: «Մենք փորձել ենք իրականացնել մշակութային, տնտեսական միջոցառումներ, որպեսզի աջակցենք բիզնեսին: Սիրիահայերից շատերը կարողացել են Հայաստանում բիզնես հիմնել եւ հաջողություններ գրանցել»,- նշեց Անտոնյանը՝ շարունակելով, որ Հայաստանի հասարակությունը եւս զգացել է երկրի կյանքի վրա սիրիահայերի դրական ազդեցությունը: «Սակայն մեզ համար կարեւոր է նաեւ Սիրիայում հայ համայնքի գոյությունը»,- հավելեց Լեւոն Անտոնյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ