News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կառավարության ծրագիրը քննարկելու համար ԱԺ նիստը կկայանա հունիսի 21-ին:

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ մասով ՀՀ ԱԺ նախագահը հայտարարում է՝

ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկման նպատակով հունիսի 21-ին` ժամը 10:00-ին, կգումարվի ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հերթական նիստը»,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հունիսի 19-ին, կառավարությունն իր արտահերթ նիստում հավանություն է տվել կառավարության ծրագրին եւ այն ուղարկել Ազգային ժողով:

Ըստ կանոնակարգի, Կառավարության ծրագիրը Ազգային ժողով ուղարկելուց հետո 24 ժամվա ընթացքում խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը պետք է հայտարարություն աներ, թե երբ է նշանակվում ծրագիրը քննարկելու օրակարգով արտահերթ նիստը:

ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ծրագիրը հենվում է ՀՀ նախագահի ուղերձի, Հայաստանի Հանրապետական Կուսակցության եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության նախընտրական ծրագրերի եւ կոալիցիոն հուշագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ լայն հասարակությունում շրջանառվող առաջադեմ գաղափարների վրա: Ծրագրի կենտրոնում ՀՀ քաղաքացին է, իսկ հաջողության գրավականը՝ ՀՀ քաղաքացիների նախաձեռնողական եւ ակտիվ մասնակցությունն առաջարկվող բարեփոխումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ