News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարարությունում, այսօր՝ հունիսի 19-ին, տեղի է ունեցել փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ սփյուռքի նախարարության եւ Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատարի գրասենյակի միջեւ:

Սփյուռքի նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կիպրոսի պատվիրակության կազմում էին Կիպրոսի Հանրապետության  նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը, հանձնակատարի խորհրդական Ալեքսանդրոս Կաիսը, հանձնակատարի սփյուռքի հարցերով խորհրդական Տալիա Նատոնիուն:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց հյուրերին եւ կարեւորեց երկու երկրների միջեւ միջազգային հուշագրի ստորագրումը՝ որպես համագործակցության սկիզբ:

Կիպրոսի Հանրապետության  նախագահի արտերկրյա եւ հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը նույնպես կարեւորեց հուշագրի ստորագրումը՝ այն համարելով պատմական իրադարձություն: Նա մասնավորապես նշեց. «Հայաստանը եւ Կիպրոսը պատմական եւ մշակութային կապեր ունեն: Մեր երկրները համագործակցում են շատ բնագավառներում, հաճախակի են նախագահների, վարչապետերի մակարդակով փոխայցելությունները, որ ցույց են տալիս, թե որքան լավ հարաբերություններ ունենք: Այսօր քննարկելու ենք սփյուռքի հարցերով մեր ջանքերը միավորելու,  համագործակցությունն ավելի ընդլայնելու հեռանկարները: Ուզում եմ նաեւ Կիպրոսի նախագահի եւ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Կիպրոսի հարցում հանգուցալուծման հասնելու գործընթացին աջակցելու համար: Կիպրոսը Եվրամիության անդամ է, ի դեմս Կիպրոսի դուք լավ ընկեր ունեք նաեւ ԵՄ-ում: Կարելի է ասել, որ Կիպրոսը Հայաստանի դեսպանն է ԵՄ-ում: Հուսով եմ, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Կիպրոսում, նաեւ Հունաստանի մասնակցությամբ»:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց գերատեսչության ծրագրերը, քննարկվեցի համագործակցության ոլորտները եւ ուղղությունները:

Հուշագրի ստորագրումից հետո ցուցադրվեց ֆիլմ ՀՀ սփյուռքի նախարարության գործունեության վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ