News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բաքուն կրակում է ԵԱՀԿ-ի վրա: Այս մասին իր հոդվածում գրել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Արցախի եւ Ադրբեջանի սահմանագծի վրա միաժամանակ երեք եւ ապա չորրորդ զոհ տալը իհարկե ցնցիչ է եւ խորագույն ցավ է պատճառում համայն հայկական աշխարհին։

Վերջին շրջանում նկատելի էր, որ շփման գծի երկայնքով հայկական կողմը դիրքերը օժտել էր ռազմական արհեստագիտության համարժեք սարքերով, պաշտպանունակության աստիճանաչափը բարձրացնող եւ հակառակորդի շարժումներին մինչեւ խորքերը դիտարկող տեսանելիության գործիքակազմերով։ Իբրեւ այս իրողությունների անմիջական արդյունք զգալիորեն չեզոքացվել էր թշնամու ոտընձգությունների արդյունաւետությունը։

Այժմ կարգը խախտվում էր դարձյալ եւ դիպուկահարներին հաջողվում էր խփել թիրախների, երիտասարդ կյանքերի, իրենց հայրենիքի սահմանը պաշտպանող զինվորների։

Բնական է, որ ադրբեջանական կողմը չպիտի ձեռնածալ մնար եւ պիտի շարունակեր սահմանագիծը թեժ պահելու իր վարքագիծը, հատկապես բանակցությունների վերսկսման հաւանականության նախօրեին։ Պատերազմական իրավիճակի խաբկանք ստեղծել, բանակցությունների ստատուս քվոն փոխելու եւ արմատական լուծումների առաջնորդելու ձախողած մարտավարություները վերակիրառելով։

ԵԱՀԿ-ի ՄԽ-ի համանախագահների վերջին հասցեական հայտարարությունից հետո, Ադրբեջանը վերստին դիմել էր միեւնույն արկածախնդրական միջոցին։ ԵԱՀԿ-ի երեւանյան գրասենյակը փակելով, անվերջ հրադադար խախտելով , հասցեական մեղադրանքները անտեսելով Բաքուն շարունակում էր փաստորեն իր հետեւողականությունը ցույց տալ հարձակողապաշտության եւ հյուծման ռազմական այս քաղաքականության դրսեւորում։

ԵԱՀԿ-ն այս դեպքում իր հեղինակությունը պահելու խնդիր ունի։ Պատահածը պարզապես պատասխան է ԵԱՀԿ-ի կողից հնչած հասցեական մեղադրանքին,  փոխանցելու, որ միջազգային ընտանիքի որոշած միջնորդական այս ձեւաչափի կողմից հնչած հայտարարությունները որեւե իմաստ չունեն Բաքվի համար։

ԵԱՀԿ-ն հետեւողականություն ցույց տալու խնդիր ունի անմիջականորեն. հաւասար պատախասնատվությունից դեպի հասցեական մեղադրանք անցում կատարած ԵԱՀԿ-ն այս դեպքում կանգնել է իր քայլերի ուղղությամբ նոր հանգրվան թեւակոխելու անհրաժեշտության առաջ։ Բաքուն կրակելով հայկական կողմի վրա՝ կրակում է նաեւ ԵԱՀԿ-ի վրա։

Բաքուն իր անհամաձայնությունը հայտնելով պատճառ է դառնում ԵԱՀԿ-ի գրասենյակի փակվելուն. Բաքուն չի ընդառաջում մշտադիտարկման համար շփման գիծը հավելյալ գործիքակազմերով օժտելու միջազգային առաջադրանքին։ Բաքուն շարունակում է խախտել հրադադարը։ Բաքուն անտեսում է հասցեական մեղադրանքը։ Ուրեմն…

Ուրեմն ԵԱՀԿ-ին մնում է հասցեականից անցնել պատժականի։ Այլապես, Բաքվի կողմից սանձազերծվող ռազմական արկածախնդրությունների հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել եւ պատճառ դառնալ նոր բռնկումների։

Ռազմական արկածախնդրության վերլուծումը համոզում է, որ Բաքուն չի վստահում իր ուժերին վերսկսելու համար լայնածաւալ պատերազմ։ Ապրիլյան կասեցումը, եւ ոչ միայն կասեցումը, այլ հայկական ուժերի առաջխաղացումը ու Բաքվի կողմից հայտարարված միակողմանի զինադադարը այդ համոզման հիմնաւորմանն են ծառայում։ Եղածը փորձ է հյուծման պատերազմի եւ դասական մարտավարություն` բանակցությունների վերսկսման նախօրեին շփման գիծը հրդեհելու։

ԵԱՀԿ-ի լիազորությունները վերաբերում են առաւելաբար միջնորդելու, բանակցությունների սեղանի շուրջ կողմերը համախմբելու, հրադադարը հսկելու։ ԵԱՀԿ-ն սակայն իր հեղինակությունը պահելու համար դիրքորոշումների մագլցողականության հետեւողականություն ցույց տալու անհրաժեշտության առաջ է կանգնել։ Այս պատճառով էլ տեսանելի տրամաբանական հաջորդ միակ հանգրվանը հասցեականից հետո պատժելիություննն է։

Զինվորաքաղաքական իրադարձությունները համոզում են սակայն, որ միջազգային ընտանիքից հրապարակային այս ակնկալությունները, որոնք օրինաչափ են եւ համահունչ հայկական կողմի կիրառած արտաքին քաղաքականության, գետնի վրայ բաւարար չպիտի լինեն սանձահարելու ադրբեջանցի պաշտոնական արկածախնդիրներին։

Պատժիչ ու ցաւոտ գործողութիւնների հակադարձությունը  իրեն է վերապահում հայկական կողմը, որը ահաբեկչական պետական միաւորի հետ վարվելու մարտավարության է տիրացել արդեն։

Իրադրությունները հուշում են, որ հայկական կողմը ե՜ւ իբրեւ դիւանագիտություն, ե՜ւ իբրեւ զինված ուժեր`

Ա. Պիտի շարունակի միջազգային ընտանիքից պահանջել հասցեականից պատժելիության անցումը.

Բ. Պիտի շարունակի ռազմական բարձր արհեստագիտությամբ օժտել ամբողջ սահմանագիծը

Գ. Իրեն պիտի վերապահի թշնամու հաւանական բոլոր ոտընձգությունները սանձահարելու, պատժելու եւ զսպելու առաջնային գործառույթների իրականցումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ