News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունիսի 19-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունեց  Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության  արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլլիին: ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտներում հայ-իտալական համագործակցության ընդլայնման եւ խորացման հնարավորությունները 2015թ.-ին Հռոմում ստորագրված «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի միջեւ քաղաքացիական պաշտպանության բնագավառում համագործակցության եւ արտակարգ իրավիճակներում աջակցության մասին» Փոխըմբռնման Հուշագրի շրջանակներում:

Նախատեսվում է երկու երկրների տարածքում տեղի ունեցած բնական եւ տեխնածին աղետների կանխատեսման, կանխարգելման, նվազեցման բնագավառում երկկողմանի համագործակցության ապահովում. Ինչը ներառում է  գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակում, սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության եւ մեթոդների մշակում, փորձագետների աշխատանքների արդյունքների փոխանակում եւ փորձագետների փոխայցելություններ:

ՀՀ ԱԻ նախարարն ընդգծեց երկու երկրների միջեւ համագործակցության լայն հնարավորությունները քաղաքացիական պաշտպանության ոլորտում՝ շեշտելով, որ Իտալիայի մեծ փորձը առաջին բժշկական օգնության եւ հոգեբանական օգնության կազմակերպման հարցում կարող է բավական օգտակար լինել Հայաստանում քաղպաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Նախնական պայմանավորվածություն ձեռքբերվեց նաեւ Իտալական Կարմիր Խաչի հետ հնարավոր համագործակցության շուրջ:

Իր խոսքում նախարար Տոնոյանը կարեւորեց Իտալիայի դերակատարումը նաեւ որպես միջնորդ արտակարգ իրավիճակների ոլորտում Հայաստանի եւ եվրոպական այլ երկրների միջեւ համագործակցության ակտիվացման գործընթացում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ